Ցիցիպասը հաղթել է Մոնտե Կառլոյի Masters մրցաշարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն թենիսիտ Ստեֆանոս Ցիցիպասը պահպանել է հաղթողի տիտղոսը Մոնտե Կառլոյի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP Մաստեր 1000 շարքի Մոնտե Կառլոյի մրցաշարում արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթում է հույն Ստեֆանոս Ցիցիպասը: Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում հույն թենիսիստը մրցեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայիհետ և առավելության հասավ երկու սեթերում` 6:3, 7:6 հաշվով:

Մոնտե Կառլոյի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 5 միլիոն եվրոյի ավել:

Հայերեն Русский