Մշակույթ

Լույս է տեսել Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը

1 րոպեի ընթերցում

Լույս է տեսել Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հրատարակվել է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը (թարգմանիչ՝ Պիերպաոլո Ֆաջջի)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Հայ-իտալական համագործակցությամբ իրականացված և Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված այս նոր երկլեզու գրքի լույսընծայումը հնարավոր է դարձել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և «Pontem Armeniae» թարգմանչական գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ։

Հրատարակությունը ներառում է Չարենցի նաև այլ բանաստեղծությունների թարգմանություններ, որ իրականացրել է գրքի խմբագիրը՝ Գրիգոր Ղազարյանը:

Երեկոյի ընթացքում թարգմանիչները խոսեցին արված թարգմանությունների, դրանց առանձնահատկությունների և թարգմանաբանական որոշ խնդիրների մասին։ Այնուհետև հաջորդեցին հայերեն-իտալերեն զուգադրական ընթերցումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում