Հասարակական

Գյումրիում Սուրբ Զատիկը նշվեց մեծ տոնախմբությամբ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում Սուրբ Զատիկը նշվեց մեծ տոնախմբությամբ

ԳՅՈՒՄՐԻ,17 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Սուրբ Զատիկի տոնակատարությունը մեծ տոնախմբությամբ նշվեց Վարդանանց հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աթոռանիստ Սբ Յոթվերք եկեղեցում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված տոնական Ս. Պատարագից հետո, միջոցառումը տեղափոխվեց կենտրոնական հրապարակ, որտեղ տեղի ունեցավ համաժողովրդական հավկիթախաղ:

«Վստահ ենք, որ նմանօրինակ միջոցառումները նպաստում են ազգային ոգու բարձրացմանը, քանի որ այսօր մենք ազգային ու ոգեղեն ամրության կարիքը շատ ենք զգում: Այն, որ այս օրերին հավկիթախաղը բոլոր տներում կազմակերպվում է, մտածեցինք, որ ոչինչ մեզ չի խանգարում, եթե այս տոնը միասնաբար նշենք, և ավանդական այս խաղը տեղափոխվի քաղաքի կենտրոնական հատված»,- նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ ուրախ տրամադրությամբ էլ գյումրեցիները կազդարարեն գարնան ու նոր ավետումի սկիզբը:

Հավկիթախաղի 256 մասնակցից հաղթող ճանաչվեց 11- ամյա Վահան Ժամկոչյանը, ով քաղաքապետարանի կողմից կստանա անակնկալ ուղեգիր: Խաղի ավարտին համերգային ծրագրով հանդես եկավ Ethno colors band-ը:

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում