Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանի մասնագիտական օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանի մասնագիտական օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, և հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը:

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարեւոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանվածության գրավականն է: Ռիսկային, բարդ ու չափազանց պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, հարգելի՛ ոստիկաններ, ինչն առանց անմնացորդ նվիրումի դժվար թե հնարավոր է պատվով իրականացնել: Ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, եւ հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը:

Հարգելի՛ ոստիկաններ, աշխատանքի բերումով հաճախ եք վտանգի ենթարկում սեփական կյանքը, ձեր առողջությունն ու ընտանիքին հատկացվելիք ժամանակը: Շնորհակալություն Ձեր համբերատար ընտանիքներին, որոնք հպարտանում են ձեզնով ու ոգեւորվում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով: Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար եւ բարի ծառայություն եմ մաղթում, մասնագիտական առաջխաղացում եւ նորանոր բարեփոխումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ մեր քաղաքացիների ապահովության»,-ասված է ուղերձում:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին