Հասարակական

Սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ

1 րոպեի ընթերցում

Սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության առանձին շրջաններում, հատկապես՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրին, որ ուժեղ քամու հետևանքով, հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում