Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ կվարեն «Վոստոչնի» տիեզերակայանում
1 րոպեի ընթերցում
![Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ կվարեն «Վոստոչնի» տիեզերակայանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1080275.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 12-ին կայցելեն «Վոստոչնի» տիեզերակայան, այնտեղ բանակցություններ կանցկացնեն, որոնց արդյունքում համատեղ մամուլի ասուլիս կտան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո (կայցելեն տիեզերակայան): Եվ երկկողմ հանդիպում կանցկացնեն»,- ասել է Պեսկովը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա խոսքով, բանակցությունների արդյունքներով ղեկավարները լրագրողների առջև հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։