Քաղաքապետարանն արգելելու է բացօթյա առևտուրը Գյումրու մի շարք հատվածներում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մայիսի 1-ից կարգելվի փողոցային առևտուրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեռ անցած տարվա դեկտեմբերին ընդունված որոշմամբ քաղաքապետարանն արգելելու է քաղաքի մի շարք հատվածներում իրականացվող բացօթյա առևտուրը: Խնդիրը ոչ միայն քաղաքի՝ հատկապես կենտրոնական հատվածի, տեսքի խաթարման հետ է կապված, այլ նաև այն բանի հետ, որ առևտրի համար զբաղեցված փողոցներում ու մայթերում խոչնդոտվում է քաղաքացիների ու ավտոմեքենաների տեղաշարժը: Ինչպես տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից առևտրով զբաղվողներին ժամանակ է տրվել մինչև ապրիլի 30-ն ազատել փողոցներն ու մայթերը:

Առևտրականներին առաջարկվում է քաղաքի կենտրոնական՝ Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներից տեղափոխվել առևտրի համար նախատեսված մասնավոր տարածք: Այս մասին քաղաքապետարանում կայացած՝ բացօթյա առեւտուրը կասեցնելու նախաձեռնության շուրջ կայացած հանրային քննարկման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։ «Պայմանավորվել ենք՝ մեկ ամիս ավճար է լինելու տարածքները տեղափոխվելուց հետո, մեկ տարի անփոփոխ է լինելու մեկ մետրը 300 դրամ պայմանը, ամբողջությամբ նոր տաղավարներ են էնտեղ կառուցվում»,- նշեց Գյումրու քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։

Քաղաքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուները արձանագրել են ոչ միայն կենտրոնական հատվածում, այլ նաև այլ հատվածներում՝ Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքում: Այս տարածքներում ևս փողոցային առևտուրը կարգելվի:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը