Շարունակելու ենք աջակցել ՀՀ-ին պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանների պահպանության գործում. Լավրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանցքային դաշնակցի դիրքերից Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է օգնել Հայաստանին պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանների պահպանության գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

Սերգեյ Լավրովը ողջունեց Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են և այս հանդիպումը ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու հետագա համագործակցությունը:

«Իհարկե, շահագրգռված ենք հայ-ռուսական կապերի հետագա զարգացմամբ։ Այդ կապերի զարգացման խթանման ուղղությամբ Դուք անձամբ երկար ժամանակ աշխատել եք: Ողջունում ենք Ձեր ներդրումը և Ազգային ժողովի նախագահի, և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Մենք արտաքին գործերի նախարարությունների միջեւ շատ հագեցած երկխոսություն ունենք, այն իրականացվում է համակարգային հիմունքներով: Փորձում ենք ներդնել պլանավորման բաղադրիչներ։ Եվ այսօր կստորագրենք հերթական երկու տարվա խորհրդատվությունների պլանը»,- նշեց Լավրովը:

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի` կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում իրավիճակը կարգավորվել է, պետք է ավելացնել մասնագետների առկա փոխգործակցությունը:

«Պատրաստվում ենք հերթական կարևոր իրադարձությանը, մեր ղեկավարների հերթական գագաթնաժողովին, և այսօր կքննարկենք, թե ինչպես ապահովել լրացուցիչ օրակարգերը, որոնք նոր որակ կհաղորդեն մեր դաշնակցային կապերին: Մենք շարունակելու ենք դաշնակցային դիրքերից օգնել ձեզ`պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանի պահպանության գործում և, իհարկե, որպես հիմնական առևտրային գործընկեր, որպես հիմնական օտարերկրյա ներդրող՝ շարունակելու ենք փնտրել նոր նախագծեր, որոնք թույլ կտան ապահովել մեր առևտրի կայունությունը, ստեղծել նոր արտադրական հզորություններ, աշխատատեղեր: Այժմ պատրաստվում է առաջարկությունների հերթական փաթեթը, որն ուղղված է այն բանին, որ էապես լրացնի ռուսական ներդրումները Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ»,- եզրափակեց Լավրովը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել

Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա

Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել

Զեղծարարության 1000-ից ավելի դեպք, 876 մլն դրամի վնաս․ ԿԲ-ն առաջարկում է կիրառել Stop կանխարգելիչ գործիքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 15/07/26

Երևանում 6 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակողը կալանավորվել է

Ասիական ինդեքսներ - 15/07/26

Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի