Քաղաքականություն

Դեսպան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Հոունաստանի ներկայացուցիչ Դիմիտրիս Պապադիմուլիսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական խորհրդարանի հույն ներկայացուցչին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդարանի քննարկումներում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար։

Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Պապադիմուլիսը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձման, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանդարտեցման և ադրբեջանական սադրանքների անհապաղ դադարեցման վերաբերյալ։

Եվրախորհրդարանի փոխնախագահ Դիմիտրիս Պապադիմուլիսը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում