1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 643 դեպք, որից 410 հազար 295-ը`առողջացած, 8619-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2050 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2046 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, առողջացել է 25 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 993 հազար 204 -ի: