Քաղաքականություն

Դեսպան Ենգիբարյանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է տարածաշրջանային հարաբերություններին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Դեսպան Ենգիբարյանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է տարածաշրջանային հարաբերություններին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ապրիլի 7-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Ձախեր խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գրեգոր Գիզիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ:

Նույն օրը դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Կնուտ Աբրահամի հետ: Հանդիպման օրակարգում եղել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում