Քաղաքականություն

Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման զգալի ներուժ ունեն. Դեսպան Բոլատ Իմանբաև

3 րոպեի ընթերցում

Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման զգալի ներուժ ունեն. Դեսպան Բոլատ Իմանբաև

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական միության նոր մարտահրավերներին և հեռանկարներին նվիրված կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, որը լրանում է այս տարի:

«Այն, ինչ սկսվեց արարողակարգային, դիվանագիտական գործողությունից՝ բանավոր նոտաների փոխանակությունից, այժմ վերածվել է բազմակողմանի, կենդանի, աշխույժ և ինտենսիվ հարաբերությունների և փոխգործակցության: Համոզված եմ, որ բարեկամական և փոխշահավետ ղազախա-հայկական հարաբերությունները կշարունակեն խորանալ ի շահս մեր ժողովուրդների, մեր պետությունների և ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միության», - հայտարարեց Ղազախստանի դեսպանը:

Բոլատ Իմանբաևի խոսքով՝ հայ-ղազախական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխըմբռնման ավանդույթների վրա, իսկ երկու պետությունների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս կարգավորելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

«Ընդ որում, ղազախա-հայկական հարաբերությունները հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն տարածությունում», - հավելեց դեսպան Իմանբաևը:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը այսօր՝ ապրիլի 6-ին, կազմակերպել էին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, եվրասիական այլ գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ԵԱՏՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանցի և ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներ:

Արամ Սարգսյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում