Հասարակական

Գեղարքունիքում հրաձգության մարզային մրցաշարի հաղթող է ճանաչվել Մարտունու ավագ դպրոցի թիմը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հրաձգության մարզային մրցաշարի հաղթող է ճանաչվել Մարտունու ավագ դպրոցի թիմը

ԳԱՎԱՌ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի Ավ. Իսահակյանի անվան N3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հրաձգության մրցաշարի մարզային փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, այն կազմակերպվել էր ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջեւ անցկացվող Սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրի շրջանակում:

Գեղարքունիքի մարզում հրաձգության մարզային մրցաշարն անցկացվեց երկու փուլով` համայնքային և մարզային: Համայնքային փուլն անցկացվել էր մարտի 17-18-ին` տարածքների ավագ զինղեկների կողմից: Համայնքայի փուլում հաղթած թիմերն էլ մասնակցեցին մարզային փուլին: Հրաձգության մրցումներին մասնակցած դպրոցների թիմերի կազմում ընդգրկված էին 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվեցին օդամղիչ հրացանով ` մինչեւ թիրախ 10 մետր հեռավորությամբ: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ 8 կրակոցի, որից լավագույն 5-ը հաշվարկային էր: Թիմի հավաքած միավորը որոշվում էր թիմի յուրաքանչյուր անդամի հավաքած միավորների հանրահաշվական հանրագումարուվ: Հետաքրքիր եւ լարված մրցապայքարում հաղթող է ճանաչվել Մարտունու ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Գավառի ավագ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը: Տղաների մրցապայքարում առաջինն է եղել Գավառի ավագ դպրոցի աշակերտ Սուրեն Շանոյանը՝ 45 միավորով, երկրորդ եւ երրորդ տեղերը կիսել են Մարտունու ավագ դպոցի աշակերտ Արամ Թաթոյանը եւ Գավառի ավագ դպրոցի աշակերտ Արամ Նիկողոսյանը՝ 42 միավորով: Աղջիկների մրցապայքարում առաջին հորիզոնականում է եղել Մարտունու ավագ դպոցի աշակերտուհի Նաիրա Խաչատրյանը՝ 44 միավորով, երկրորդում` Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սուսաննա Հակոբյանը՝ 41 միավորով, իսկ երրորդում` Գավառի ավագ դպրոցի աշակերտուհի Ելենա Հովհաննիսյանը:

Ապրիլի 19-ին կայանալիք հրաձգության մրցաշարի եզրափակիչ փուլում ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնեն Մարտունու ավագ դպրոցի հրաձիգները:

Խոսրով Խլղաթյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում