«FlyOne Armenia»-ն շաբաթական թռիչքներ կիրականացնի Երևան-Բեյրութ և հակառակ ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Ալի Համիեն և Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը քննարկել են տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերը: Հանդիպմանը դեսպանն ու նախարարն ընդգծել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լիբանանյան MTV-ն տեղեկացնում է, որ Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարությունը կանաչ լույս է վառել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության համար: Նշվում է, որ «FlyOne Armenia»-ն կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Լիբանան և հակառակ ուղղությամբ: Երևան-Բեյրութ և հակառակ ուղղությամբ նախատեսված է շաբաթական երեք չվերթ: Ընդգծվում է, որ այն կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունները:

Հայերեն English Français Русский Türkçe

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը