Շախմատ

Գուտերեշի գրասենյակում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջող ավարտի հույս ունեն

1 րոպեի ընթերցում

Գուտերեշի գրասենյակում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջող ավարտի հույս ունեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը հուսով է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հաջողությամբ կպսակվեն: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք անհանգստացած ենք շարունակ ստացվող տեղեկություններից ռազմական գործողությունների մասին՝ այդ թվում և բնակելի գոտիներում»,- ասել է Դյուժարիկը:

Խոսելով ռուս-ուկրաինական բանակցությունների մասին՝ նա նշել է, որ ՄԱԿ-ն ակնկալում է, որ դրանք հաջողությամբ կավարտվեն: «Հուսով ենք, որ հայտարարություններն ու խոստումները, որոնք լսել ենք, կյանքի կկոչվեն, ինչը ենթադրում է կրակի դադարեցում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում