Մշակույթ

Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022» մրցույթում ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչի վերջում

1 րոպեի ընթերցում

Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022» մրցույթում ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչի վերջում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում վերջին՝ 17 համարի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է մրցույթի պաշտոնական կայքէջում:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Մրցույթը 2022-ին կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում