Բայդենի վարչակազմն առաջարկում է կրճատել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին 21 մլն դոլարով. Հայ Դատի հանձնախումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սպիտակ տան 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկում է արտաքին օժանդակության խողովակով Հայաստանին հատկացնել 24 մլն դոլար, ինչը 21 միլիոնով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով Հայաստանի Հանրապետությանը հատկացված ֆինանսական օգնությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակից:

Հայ Դատի հանձնախումբը հիասթափված է այն փաստից, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեի նախագիծը հրապարակվում է այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ ըստ կառավարության վերահսկիչ մարմնի զեկույցի՝ Միացյալ Նահանգները ավելի քան 164 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանին հատկացվելու է ընդամենը 24 մլն դոլարի օգնություն, իսկ Արցախի Հանրապետությանը ֆինանսական օգնություն նախատեսված չէ:

«Ակնկալում ենք, որ Կոնգրեսի մեր դաշնակիցները, կոալիցիոն գործընկերները և համայնքի ակտիվիստները կաշխատեն արտաքին օգնության հատկացումների գործընթացի ուղղությամբ՝ ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Արցախին Միացյալ Նահանգների օգնության թվերը կտրուկ ավելացնելու նպատակով», - հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Բայդենի վարչակազմի 2023 թ. ֆիսկալ տարվա բյուջեն ներառում է 23,405,000 դոլար արտաքին օգնություն և 600,000 դոլար ռազմական օգնություն Հայաստանին: Բյուջեի առանձին տողով նախատեսվում է 6,050,000 դոլարի չափով միջազգային ծախսեր Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համար: 2022 թ. բյուջեով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել էր 45 մլն դոլար, ևս 2 մլն դոլար տրամադրվել էր 2020 թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախում ականազերծման աշխատանքներին օգնելու նպատակով:

Հայերեն العربية English Русский

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն