Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ու Տալանտ Մամիտովն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության հարցերին

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու Տալանտ Մամիտովն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության հարցերին

ԵՐԵՎԱՆ, 28ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում եւ այլ խորհրդարանական հարթակներում:

Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարեւորվել է խաղաղության օրակարգի սատարումը:

Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաեւ ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի եւ Օշի, ինչպես նաեւ՝ Շիրակի եւ Օշի համապատասխան համալսարանների միջեւ փոխանակման առաջիկա ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում