Մշակույթ

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը  հյուրընկալել է Գյումրու թատրոնների տնօրեններին

3 րոպեի ընթերցում

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը  հյուրընկալել է Գյումրու թատրոնների տնօրեններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարտի 25-ին հյուրընկալել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին, Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։

«Ինձ համար շատ հաճելի է ձեզ հանդիպել, քանի որ մեր մարզի համար ձեզանից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը շատ կարևոր է և ես, որպես Շիրակի մարզպետ, խիստ գնահատում և առանձնակի ակնածանքով եմ վերաբերվում ձեր գործունեությանը։ Կարծում եմ՝ միասին մենք շատ բան կկարողանանք անել և այս հանդիպումն հենց այդ նպատակն ունի՝ առավել առարկայական դարձնել մեր համագործակցությունը, համատեղ ջանքերով գնալ խնդիրների լուծման ճանապարհով։ Բոլորիդ հետ առանձին հասցրել եմ խոսել ու լսել ձեր մտահոգությունները, հիմա էլ պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը և վստահեցնում եմ, որ մենք կաջակցենք բարձրացված հարցերի լուծման գործում։ Թատրոնի, որպես ապրող օրգանիզմի գործունեությունը, շատ եմ կարևորում, քանզի թատրոններն այցեքարտ են մեր քաղաքի, մեր մարզի համար»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։

Ըստ աղբյուրի՝ արվեստագետները շնորհակալություն են հայտնել ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ կարևորելով մարզային իշխանությունների հոգատար վերաբերմունքն ու համագործակցության պատրաստակամությունը։

«Շնորհակալ ենք բարեկամական վերաբերմունքի համար, մենք դա զգացել ենք և եթե անգամ բացթողումներ էլ կան մեր համագործակցության մեջ՝ կշտկենք, քանզի զգում ենք նաև ձեր պատրաստակամությունը։ Մեր թատրոնի գործունեությունը ներկայացնելու կարիք չկա՝ տեղեկացված եք, նաև խոսել ենք մեր խնդիրներից, խոսքս թատրոնի պատուհանների ու որմնանկարի մասին է։ Այս խնդրին անդրադառնում եմ 4-5 տարի, ձեզ գրավոր դեռ չեմ դիմել, հաստատ կդիմեմ»,- նշել է Լյուդվիգ Հարությունյանը։

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև տիկնիկային թատրոնի տանիքի նորոգման խնդրին, Մտորումների թատրոնի առաջիկա անելիքներին, ինչպես նաև արվեստագետներին պետական պարգևներ, պատվավոր նոր կոչումներ շնորհելուն վերաբերող հարցերի։

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում