Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը մարտի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հաղորդագրության մեջ նշվում է, որ կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։

«Միջանկյալ միջոցի պահանջում ներկայացվել է նաև մարտ ամսին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության՝ այդ թվում դպրոցների ուղղությամբ անկանոն կրակահերթի արձակման դեպքերը, որի հետևանքով վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակը և Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից։ Եղանակային այս սուղ պայմաններում Արցախի ողջ բնակչությունը՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները ստիպված են գոյատևել առանց բնական գազի։ Նման ոտնձգությունները ուղիղ սպառնալիք են ոչ միայն Խրամորթ գյուղի, այլև Արցախի ողջ բնակչության համար

Հիմնվելով այս փաստերի վրա և դրանք համադրելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը արձանագրել է, որ Ադրբեջանի գործողությունները ուղիղ վտանգում են Արցախի բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող հիմնարար իրավունքները եւ անդառնալի կորստի սպառնալիք են պարունակում։ Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 25-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է նաեւ Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված վերը նշված խախտումներին:

Հայերեն العربية English Русский

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը