Քաղաքականություն

Վնասում են երկու երկրների հարաբերություններին. Թորոսյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը

4 րոպեի ընթերցում

Վնասում են երկու երկրների հարաբերություններին. Թորոսյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը ցավում է, որ Ուկրաինայի գործընկերները տեղեկատվական պատերազմում ճիշտ չեն կողմնորոշվում, տարածում են ապատեղեկատվություն, վնասում երկու երկրների հարաբերություններին: Թորոսյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառմանը, որն անդրադարձել է Ադրբեջանի՝Արցախ վերջին ներխուժման փաստին. Գրառումն ավելի ուշ հեռացվել էր Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջից:

Թորոսյանը նախ դա համարեց ոչ թե Գերագույն Ռադայի պաշտոնական հայտարարություն, այլ պարզապես «Թվիթեր»-ի էջի գրառում , թեև դա արվել է պաշտոնական էջում:

«Ցավում եմ դրա համար՝ տարածել են մի անհայտ աղբյուրից եկած ապատեղեկատվություն, թե իբր ռուսական խաղաղապահ զորամիավորման զինվորները տեղափոխվել են Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը: Եվ ես շատ եմ ցավում, որ մեր գործընկերներն Ուկրաինայում կամ այդ «Թվիթեր»-ի էջը վարողներն այս ինֆորմացիոն պատերազմի ժամանակ չեն կարողանում կողմնորոշվել, թե որն է ճշմարտություն, որը՝ սուտ»,-ընդգծեց պատգամավորը:

Թորոսյանը նշեց՝ չի ուզենա հավատալ, որ դա դիտավորյալ է արվում: «Նրանք, այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինեն, քանի որ դրանով վնասում են երկու երկրների հարաբերություններին, ինչը մենք չէինք ուզենա, որ տեղի ունենար, և, կարծում եմ, նրանք էլ դա չեն ուզում»,-ասաց նա:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը հրապարակել է Արցախի Հանրապետության Փառուխ գյուղ ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված գրառում: Գերագույն Ռադան նախ հրապարակել է «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքի չճշտված տեղեկությունը, թե, իբր, «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում` օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից», այնուհետև վերաշարադրել այդ հրապարակումը: Բացի այդ, Գերագույն Ռադան օգտագործել է էմոջի` դրանով իսկ, կարծես, ողջունելով Ադրբեջանի կողմից Արցախում հայերի էթնիկ զտումները: Ավելի ուշ, Գերագույն Ռադան այդ գրառումը հեռացրել է:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Աննա Գրիգորյան

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում