ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսն առաջարկել է ուկրաինացի դիվանագետների մի մասին լքել Մինսկում դեսպանությունը: Որոշում է ընդունվել նաև փակելու Բրեստում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:
Նա հայտնել է, որ Բելառուսում Ուկրաինայի դեսպանությանն առաջարկվել է շարունակել աշխատանքը 1+4 ձևաչափով, այսինքն՝ դեսպան և չորս աշխատակից: