Քաղաքականություն

Էականորեն ընդլայնվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Էականորեն ընդլայնվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին շարունակաբար զարգացել է հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

« Էականորեն ընդլայնվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը, ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ, տրանսպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման նոր ուղղություններ»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացել է հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը, իսկ դեկտեմբերի 21-22-ին՝ երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում