ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունում կայացել է հանդիպում անշարժ գույքի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն անշարժ գույքի 15 գործակալների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի կանոնակարգման, ոլորտում առկա իրավիճակին և զարգացմանն ուղղված հարցեր։
Կարևորվել է անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցը՝ պետական մակարդակով շուկայում մենաշնորհների բացառումը, անշարժ գույքի գների վերաբերյալ բաց և հասանելի տեղեկատվական հարթակների ստեղծումը՝ անհարկի գներ սահմանելը և փոփոխությունները կանխելու նպատակով:
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ եթե քաղաքացին կամ նրա ծանոթները Հայաստանում բնակարան վարձակալելիս դարձել են խարդախության զոհ, ապա դիմեն նախարարություն, Telegram bot-ում՝ @stopgreedbot՝ ներկայացնելով դեպքը: