Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վստահեցրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:

«Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշեց Բադասյանը:

Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ նա ասաց, որ պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա:

«Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»,-ասաց Բադասյանը:

Նա հիշեցրեց նոր ճանապարհների կառուցման մասին, որոնց գործարկման դեպքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա:

Հայերեն English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ