Հասարակական

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում մարտի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան, բայց կան դժվարանցանելի ճանապարհներ, հատկապես՝ միջհամայնքային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,մարզի միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, որոշ հատվածներում առկա է մերկասառույց, իսկ Աշոցքում ու Ամասիայում սկսվել է բուք:

Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների մաքրման և մշակման աշխատանքներ։ «Տեխնիկան ամբողջ գիշեր աշխատել է: Այս պահին էլ մոտ 26 միավոր տեխնիկա է աշխատում, սակայն, հատկապես Աշոցքում ու Ամասիայում, մաքրման աշխատանքներին խոչընդոտում է բուքը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում