Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և ԼՂ-ում. Դեսպան Մկրտչյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե Հայաստանի հետ սահմանին, և թե Լեռնային Ղարաբաղում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խոշորագույն հեռուստակայաններից «TV100 Thessaloniki»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին օրերի դեպքերին:

Խոսելով Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի ընդունումից` դեսպանը բարձր է գնահատում դրա ընդունման մեջ հույն և կիպրացի պատգամավորների ներգրավվածությունը։

Պատասխանելով լրագրողի` Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին` դեսպանը Մկրտչյանը նշել է, որ հատուկ ներկայացուցիչների արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել, և կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակին և նշել, որ դրանք կարելի է բավարար համարել, միևնույն ժամանակ կարևորել շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը բոլոր հնարավոր ոլորտներում։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ներկայացրել է նաև երկրների միջև մշակութային դարավոր կապերը, վերջին տարիներին Հայաստանում տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը, խոսել գիտական համագործակցության և զբոսաշրջության աշխուժացման հնարավորություններից, բարձր գնահատել հունահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։

Հայերեն English Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ