Հասարակական

Հիդրոմետ ծառայությունն Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում է բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել

1 րոպեի ընթերցում

Հիդրոմետ ծառայությունն Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում է բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում է բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել։

«Հաշվի առնելով մարտի 13-20-ին սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանը, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել»,-ասված է հաղորդագրությունում։

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում