Հասարակական

Դեֆիցիտ չի լինի հանրապետությունում. փոխնախարարը՝ ՌԴ-ից հացահատիկի արտահանման սահմանափակման մտադրության մասին

5 րոպեի ընթերցում

Դեֆիցիտ չի լինի հանրապետությունում. փոխնախարարը՝ ՌԴ-ից հացահատիկի արտահանման սահմանափակման մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի այս պահին ունեցած ցորենն առաջիկա ամիսների պահանջարկի բավարարման համար բավական է, այս տարի արդեն իսկ իրականացվել են բավարար չափով ներկրումներ, հացահատիկի դեֆիցիտի խնդիր չի լինի հանրապետությունում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը մտադիր է մարտի 15-ից մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել ԵԱՏՄ երկրներ հացահատիկի՝ ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը: Նշվում է, որ սահմանափակումներից կարող են բացառություններ արվել՝ այն դեպքում, երբ արտահանողը լիցենզիա ստանա ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։

Այս առնչությամբ Խոջոյանն ասում է. «2022 թվականին արդեն իրականացվել են բավարար չափով ներկրումներ, նաև 2021-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին շուրջ 100 հազար տոննա ցորենի ներկրում է իրականացվել, դա առաջիկա ամիսներին մեր երկրի պահանջարկի բավարարման համար բավական է: Սակայն, իհարկե, ներկրումները պետք է շարունակվեն: Եվ, երբ կունենանք ՌԴ-ի պաշտոնական որոշումը, այդ ժամանակ արդեն մեր գործընկերների հետ կաշխատենք մեխանիզմների վրա»:

Հայաստանը ցորեն ներկրում է Ռուսաստանից: 2021-ին ներկրվել է 275 հազար տոննա ցորեն: Իսկ Հայաստանում արտադրվում է շուրջ 100 հազար տոննա ցորեն: Հայաստանում ցորենի ցանքատարածությունները շուրջ 60 հազար հա են, որից 1700-2000 հա-ն բաժին է ընկնում գարնանացան ցորենին, իսկ մնացած 58 հազար հա-ն՝ արդեն աշնանացան ցորենին: Այսպիսով` փոխնախարարի խոսքով՝ ցորենի առկայության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ 2021-ի աշնանն արդեն իսկ իրականացվել է ցորենի ցանք, որի բերքահավաքը կլինի այս տարվա օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կառավարությունը 2021-ին իրականացրել է նաև աշնանացան ցորենի բարձրորակ սերմի սուբսիդավորման ծրագիր:

Ռուսաստանից արտահանման հնարավոր սահմանափակումը Խոջոյանը բացատրում է ռեէքսպորտի սահմանափակմամբ: Ռուսաստանն ունի ցորենի՝ շուրջ 140-150 տոկոս ինքնաբավության մակարդակ: Ըստ փոխնախարարի՝ այսպիսով` սահմանափակումը Ռուսաստանի ներքին պահանջարկի, ինքնաբավության մակարդակի ապահովման նպատակով չի իրականացվում: «Ես այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել իմ գործընկերների՝ ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարների հետ, որոնք բանավոր տեղեկացրեցին, որ այն նպատակ ունի սահմանափակել մեր արտահանումը, այսինքն՝ այն երկրները, որոնք ներմուծում են Ռուսաստանից, այլ երկրներ չարտահանեն»,-ասաց Խոջոյանը:

Խոջոյանը վստահեցնում է, որ Հայաստանը մտահոգվելու կարիք չունի: Փոխնախարարը նշում է, որ Հայաստանի և մատակարարման քանակները, և կարգավիճակը թույլ է տալիս տարբեր մեխանիզմների միջոցով նաև ԵԱՏՄ շրջանակներում այդ հարցերին լուծումներ գտնել:

Հայաստանի ցանքատարածություններն էական փոփոխությունների չեն ենթարկվել: Խոջոյանը հիշեցրեց, որ սակայն կառավարությունն իրականացնում է ցորենի բարձրորակ սերմնացուի սուբսիդավորման ծրագիր՝ խթանելու, որ 1 հա մշակվող տարածքից ստացվի ավելի շատ բերք: Հայաստանում 1 հա-ից միջին բերքատվությունը 1.8-2 տոննա է, սակայն այն կարելի է հասցնել առնվազն 3.5-4-ի:

Նա հավելեց, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ այլ երկրներ առհասարակ կենտրոնանում են, տեղի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: «Եթե նախկինում միգուցե ձեռնտու չէր տեղում արտադրությունը և այլ երկրներից ներկրումն ավելի ձեռնտու էր գնային առումով, հիմա փոփոխվող միջավայրում տեսնում ենք, որ բարձրանում են պարենային ապրանքների գները և այդքան արդեն մեծ պահանջարկ են ստեղծում ապրանքների նկատմամբ»,-ասաց Խոջոյանը:

Փոխնախարարը կարևորեց, որ Հայաստանում ֆերմերներն այս ազդակը ճիշտ ընկալեն և մաքսիմալ կերպով ընդլայնեն իրենց ցանքատարածությունները

«Նույնիսկ, եթե արգելքը մտնի ուժի մեջ և ՀՀ-ում լինի պահանջարկ՝ տվյալ ապրանքի նկատմամբ, այդ ապրանքները ՌԴ-ում հասանելի են: Եվ մենք ունենք նաև նախնական պայմանավորվածություն, որ դեֆիցիտ չի լինի հանրապետությունում: Այդ բացը կլրացվի այլ մեխանիզմների միջոցով, գուցե պահանջարկի քվոտավորման մեխանիզմով»,-ասաց Խոջոյանը:

Աննա Գրիգորյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում