Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո -2020»-ում Հայաստանի տաղավար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո -2020»-ում Հայաստանի տաղավար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը:

«Հայաստան աշխարհի հնագույն որոշ քաղաքների տունն է: Այնտեղ միաձուլվում են հնագույն և ժամանակակից աշխարհները, hամադրվում են մշակութային ժառանգությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները: Հայաստանի տաղավար այցելողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու հայոց դարավոր պատմությունը, վայելելու արվեստի գործերն ու զգալու հայկական ծիրանի բույրը: Շեյխ Մոհամմեդին ներկայացվել է Կենաց ծառը, որն իրական չափերով պատրաստված ձեռքի աշխատանք է և Հայաստանի դարերի գոյատևման խորհրդանիշն է»,-ասված է հաղորդագրությունում:

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում 2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ-ի մարտի 31–ը անցկացվում է «Դուբայ էքսպո -2020» համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցում է Հայաստանը: Կառավարության ֆինանսական աջակցությամբ 6 ամիս շարունակ ցուցահանդեսային հարթակում ներկայացվում է հայկական մշակույթը և ներդրումային ներուժը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան