Հասարակական

ՀՀ փոխվարչապետը կարևորել է Կառավարության բարեփոխումների գործընթացում կանանց ներգրավվածության բարձրացումը

3 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը կարևորել է Կառավարության բարեփոխումների գործընթացում կանանց ներգրավվածության բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 9-ին մասնակցել է «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն վաղվա կայունության» զրույցին, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին, պետական և միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Փոխվարչապետը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհավորել է իգական սեռի ներկայացուցիչներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և վստահեցրել, որ Կառավարությունը թիվ մեկ շահագրգիռն է պետության բարեփոխումների օրակարգում կանանց ներգրավվածությունը խթանելու համար։

Այդ համատեքստում Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կանանց հարցերով խորհրդի գործունեությունն ու 2019 թվականին ընդունված Գենդերային քաղաքականության իրականացման հնգամյա ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը։ Երկու նախաձեռնությունների նպատակն ուղղված է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովմանը:

Որպես ոլորտի գերակայություն՝ փոխվարչապետն առանձնացրել է կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կառավարման ոլորտում և որոշումների կայացման մակարդակում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը։

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված խնդիրներին, դրական զարգացումներին և շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ Հայաստանում իրավիճակը բարեփոխելու հարցում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։

«Հայաստանի կառավարությունն ունի իրավիճակը բարեփոխելուն ուղղված ռազմավարություն, ունի միջոցառումների ծրագիր և, որ ամենակարևորն է՝ ունի քաղաքական կամք՝ փաստաթղթով ամրագրվածն իրականություն դարձնելու համար»,- շեշտել է փոխվարչապետն ու բոլորին մաղթել արդյունավետ քննարկում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում