Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է կին բուժաշխատողներին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է կին բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային տոնին ընդառաջ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է մի շարք բուժկենտրոնների միջին և կրտսեր բուժաշխատող կանանց։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիսավոր ընդունելությանն Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ համավարակի պայմաններում առանց հանգստի, անձնվեր աշխատանք կատարելու համար։

Բուժաշխատողներն Ալեն Սիմոնյանին ներկայացրել են տեղեկություններ այս պահին նոր կորոնավիրուսով վարակված ստացիոնար բուժում ստացողների ընդհանուր վիճակի և բուժկենտրոններում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության մասին։ Հյուրերը նաև խոսել են ոլորտային առանձնահատկություններից և խոստացել առաջիկայում հանդես գալ բնագավառի բարելավման առաջարկներով։

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է կանանց միամսյակի կապակցությամբ՝ մաղթելով գործնական և անձնական ձեռքբերումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում