Միջազգային

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի թեմայով

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի թեմայով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ մարտի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, այդ համատեքստում շարադրել սկզբունքային մոտեցումներն ու գնահատականները, մանրամասն պարզաբանել է առաջադրված հիմնական նպատակներն ու խնդիրները: Ընդգծվել է, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի եւ ժամանակացույցի։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Ընդ որում, ռուսական զինված ուժերն անում են հնարավորը խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու եւ անվտանգությունն ապահովելու համար, կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Այս ֆոնին առանձնահատուկ դաժանությամբ եւ ցինիզմով են աչքի ընկնում ազգայնական, նեոնացիստական կազմավորումների գործողությունները, որոնք շարունակում են Դոնբասի ինտենսիվ գնդակոծությունները եւ ուկրաինական քաղաքներում ու բնակավայրերում օգտագործում են որպես «կենդանի վահան» քաղաքացիական անձանց, այդ թվում՝ փաստացի պատանդ վերցված օտարերկրացիների:

Հաստատվել է հակամարտության կարգավորման նպատակով ռուսական կողմի՝ ուկրաինական իշխանությունների և արտասահմանյան գործընկերների հետ երկխոսության պատրաստակամությունը։ Դրա հետ մեկտեղ, ուշադրություն է դարձվել բանակցային գործընթացը ձգձգելու ցանկացած փորձերի անհեռանկարային լինելուն, ինչն օգտագործվում է ուկրաինացի ուժայինների կողմից իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար: Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ հատուկ գործողության կասեցումը հնարավոր է միայն Կիևի կողմից մարտական գործողությունների դադարեցման և Ռուսաստանի լավ հայտնի պահանջների կատարման դեպքում»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ բանակցությունների պլանավորվող հերթական փուլի ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները ավելի կառուցողական մոտեցում կցուցաբերեն, որն ամբողջությամբ հաշվի կառնի ստեղծված իրողությունները:

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Եվրոպա

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

Եվրոպա

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Եվրոպա

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Եվրոպա

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Եվրոպա

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում