Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարան է այցելել Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում։ Հարգանքի տուրք մատուցելով ՀՀ ազգային հերոսի հիշատակին՝ Ալեն Սիմոնյանն այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում մասնակցել է սպարապետի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում