Walt Disney-ը եւ Warner Bros.-ը կդադարեցնեն իրենց ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանի կինոթատրոններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը դադարեցնում Է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, Warner Bros. ընկերությունը չեղարկել Է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ուկրաինայի իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

«Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք դադարեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, այդ թվում՝ «Ես կարմրում եմ» Pixar-ից» մուլտֆիլմի առաջիկա ցուցադրությունը»,-ասվում Է Disney ընկերության հայտարարության մեջ:

«Մենք ապագա բիզնես-որոշումներ կընդունենք՝ հիմնվելով իրադրության փոփոխությունների վրա»,-նշվում Է հայտարարության մեջ: Մինչդեռ Warner Bros. ընկերությունը չեղարկել Է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանի կինոթատրոններում:

«Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի լույսով WarnerMedia-ն կասեցնում Է իր գեղարվեստական ֆիլմի՝ «Բեթհեմի» Էկրան բարձրանալը Ռուսաստանում»,-ԶԼՄ-ները մեջբերում են WarnerMedia-ի ներկայացուցչի խոսքը:

«Մենք կշարունակենք իրադրությանը հետեւել դրա զարգացման համեմատ: Մենք այդ ողբերգության արագ եւ խաղաղ լուծման հույս ունենք»,-նշել Է նա: Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում պետք Է կայանար մարտի 3-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը