Մշակույթ

Պաշտոնապես ներկայացվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» լիտվերեն աուդիո գիրքը

2 րոպեի ընթերցում

Պաշտոնապես ներկայացվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» լիտվերեն  աուդիո գիրքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոսության եւ Լիտվայի ազգային գրադարանի կողմից պաշտոնապես ներկայացվեց դեռ անցյալ տարի Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ կազմակերպմամբ լիտվերեն վերահրատարակված Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» բացառիկ աուդիո գիրքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է նախկինում Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում, իսկ այժմ՝ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Հպարտ եմ, որ նման արժեքավոր, մնայուն եւ շատ առումներով օրինակելի գործ ենք թողել։ Շնորհակալ եմ Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասին, Լիտվայում Վատիկանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Պետար Ռայիչին, Բալթյան երկրներում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին, Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոս Կարապետ Բաբայանին, Լիտվայում հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին, որոնք աջակցեցին մեզ այս աշխատանքը կյանքի կոչելու համար եւ հիմա էլ ջանք չեն խնայում այն պատշաճ ձեւով ներկայացնելու համար։ Ուրախ եմ, որ հայ ժողովրդի լիտվացի մի շարք բարեկամներ մասնակցել են միջոցառմանը։ Շնորհակալ եմ Լիտվայի ազգային գրադարանի տնօրեն, իմ ընկեր Ռենալդաս Գուդաուսկասին միջոցառումն իր հարկի տակ ընդունելու համար։ Տպավորիչ է լիտվացի դերասանների կողմից ընթերցանությամբ միջոցառման անցկացումը»,- գրել էՏիգրան Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում