Հայաստանի կառավարությունը ծրագրում է ավելացնել աշխարհում հայագիտական կենտրոնների թիվը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա պետությունների համալսարաններում թանգարան-ինստիտուտներում և գիտաուսումնական կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման նպատակով ծրագրեր են իրականցվում 9 երկրի 11 համալսարանում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ դրանցից երեքը նոր են՝ պայմանագրերը կնքվել են 2021-2022 թվականներին: Այդ ցանկի մեջ են Կահիրեի համալսարանը, Ուրուգվայի համալսարանը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Լրացուցիչ ֆինանսավորվել են նաև 2 հետազոտական աշխատանքներ ՝Արգենտինայում և Գերմանիայի «Մաշտոց» հայագիտական կենտրոնում:

«Փորձում ենք հայագիտական կենտրոնները ընդլայնել և պետական բյուջեով տարեկան 2 կենտրոն գոնե հիմնել, նոր բովանդակություն հաղորդել, որպեսզի տարբեր հայագիտական կենտրոններ իրար մեջ նոր հարաբերություններ ստեղծեն և իրականացնեն համատեղ ծրագրեր և հետազոտություններ: Առաջիկայում մենք պլանավորում ենք իրականացնել հայագիտական խորհրդաժողով, որին կմասնակցեն բոլոր 11 հայագիտական կենտրոնները: Փորձելու ենք հասկանալ մեր հաջորդ քայլերը և համագործակցության տարբեր ձևաչափերը՝ կենտրոնների մեջ, նախարարության և Հայաստանում առկա հայագիտական կենտրոնների հետ :

Փոխնախարարը նշեց, որ 2022 թվականին նախատեսում են ընդարձակել հայոց լեզու դասավանդող համալսարանների ցանկը: Քննարկվում են նաև Հայաստանին և հայկական մշակույթին առնչվող այլ միջոցառումների անցկացման հնարավորությունները: Նախատեսվում են ծրագրեր իրականացնել Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Իրանում և Վրաստանում:

Արթուր Մարտիրոսյանը շեշտեց, որ աշխարհում հակահայկական քարոզչությանը հակազդելու լավագույն ձևը մեր մշակույթը տարածելն է, հայերենի, հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճի մեծացումն է: «Հայաստանի հանդեպ հետաքրքրության մեծացման իմաստով հայագիտական կենտրոնները, իհարկե, ունեն առանցքային նշանակություն և հենց դա է պատճառը, որ մենք շարունակաբար ընդլայնում ենք այդ կենտրոնները, որպեսզի աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ հետաքրքրությունը՝ որպես մշակութային հարուստ ժառանգություն ունեցող ժողովուրդ և որպես պետություն, միայն ու միայն աճի»,-եզրափակեց փոխնախարարը:

Հայագիտական առարկաների դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման նպատակով ծրագրեր են իրականցվում 9 երկրի 11 համալսարանում՝ Պրահայի Կարլովի համալսարան ( Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի համալսարան ( Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի և Հռոմի Լա՛Սապիենցա համալսարաններ ( Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի համալսարան ( Ավստրիայի Հանրապետություն),Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտ, Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոն ( Գերմանիայի Դաշնային հանրապետություն), Կահիրեի համալսարանը( Եգիպտոսի Արաբական Հանրապետություն), Ուրուգվայի համալսարանը( Ուրուգվայի Հանրապետություն) և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը( Ռուսաստանի դաշնություն), Արգենտինայի Քենեդի համալսարան (Արգենտինայի Հանրապետություն):

Գայանե Գաբոյան

Հայերեն العربية English Русский

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը