Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. նիստերի օրակարգում նախագահի ընտրության հարցն է

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. նիստերի օրակարգում նախագահի ընտրության հարցն է

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերի աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 1-ին գումարված նիստերի աշխատանքում ընդգրկված է 29 հարց:

Խորհրդարանը կքննարկի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Մարտի 1-ին խորհրդարանը կքննարկի նաև Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը:

Հանրապետության նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի մարտի 2-ի առաջին հիմնական նիստում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում