Հասարակական

ՀՀ վարչապետի հանձնարարականով Գյումրիում հաշվառվող տնակների թիվը կամփոփվի մարտի 10-ին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի հանձնարարականով Գյումրիում հաշվառվող տնակների թիվը կամփոփվի մարտի 10-ին

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի հանձնարարականով Շիրակի մարզպետարանը Գյումրու համայնքապետարանի հետ հաշվառում է Գյումրիում առկա տնակների թիվը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները կամփոփվեն մարտի 10-ին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկը մարտին արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում. նիստը նվիրված կլինի աղետի գոտու հիմնախնդիրներին:

«Այն նվիրված կլինի աղետի գոտու հիմնախնդիրներին: Կայցելեն Սպիտակ և կրկին կգան Գյումրի, որպեսզի տնակային ավանների և վթարային շինությունների խնդիրն ամբողջական պատկեր ստանա»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետը։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում