Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մի խումբ մասնակիցների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին ընդունել է Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում վերականգնողական բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը պատերազմի մասնակիցներն Ալեն Սիմոնյանին պատմել են վերականգնողական կենտրոններում անցնող իրենց առօրյայից՝ նշելով, որ բուժում ստանալուն զուգահեռ նաև համապատասխան մասնագիտություններ են ձեռք բերել։ Նրանք մանրամասներ են ներկայացրել հետպատերազմյան կյանքին ինտեգրվելու փորձառությունից։ Զրույցի ընթացքում շեշտադրվել են ապագային միտված ծրագրերն ու նախաձեռնությունները։

Նախկին զինծառայողներն Ալեն Սիմոնյանին տեղեկացրել են իրենց կյանքի որակի բարելավմանն առնչվող որոշ խնդիրների և խոչընդոտների մասին։ Նախագահի պաշտոնակատարն աշխատակազմին հանձնարարել է ուսումնասիրել և լուծումներ տալ բարձրացված հարցերին։

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն ընդունել է ստեղծագործող տղաների հրավերը՝ մասնակցելու պատերազմին նվիրված և դրան հաջորդող քաղաքացիական կյանքին վերաբերող միջոցառումներին և այդ մասին պատմող գրքի շնորհանդեսին։

Հայերեն العربية English Français Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres