Քաղաքականություն

Եվրանեսթի հանձնաժողովում քննարկվել է ԼՂ հակամարտությունը, բանաձև նախատեսված չէ. Մարիա Կարապետյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց, որի շրջանակներում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

«Այս առավոտ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները:

Մեր եվրոպացի գործընկերները արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ հույժ կարևոր եմ համարում Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»,- ասաց Կարապետյանը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հայաստանի վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

Նախատեսում ենք որոշակի պատասխանատվություն սահմանել նաև ատելության խոսքի ավելի մեղմ դրսևորումների համար․ Սրբուհի Գալյան

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում

Իսրայելի վարչապետը կմեկնի Բաքու․ իսրայելական ԶԼՄ-ներ

Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին

ՄԻՊ-ը կարևոր է համարում ատելության խոսքի համար վարչական պատասխանատվության մեխանիզմների ներդրումը

ՄԱԿ-ի Միջազգային դատարանում սկսվել են Իսրայելի պարտավորությունների շուրջ լսումները

Հռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին

Չինաստանի Դոնգսյաոկու քաղաքի և հարևան գյուղերի համար սպորտային ինդուստրիան զարգացման խթան է դարձել