Հասարակական

Հայաստանը մտադիր է աշխարհի 500 լավագույն բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում նախանշված անելիքներն ու ծրագրերը։

«Ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, այս պարագայում նույնպես պետք է հասնենք այն բանին, որ բուհերն ավարտածները կարողանան աշխատել ըստ մասնագիտության։ Դրան հասնելու համար բարձրագույն կրթության ոլորտում պետք է մշակենք ստանդարտներ՝ լիցենզավորման և հավատարմագրման գործիքների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թռչունյանը։

Նախարարությունը նախատեսում է բուհերի տարբեր մասնագիտությունների համար ֆինանսավորման նոր համակարգ մշակել։

Թռչունյանը նշեց, որ տարբեր բուհերի համար ֆինանսավորման մեխանիզմները տարբեր կլինեն։ Այս ամենի համար պետք է աշխատանքային խմբեր ստեղծվեն։

«Ունենք թիրախ` լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ։ Կարծում եմ, որ կարող ենք հասնել դրան, եթե ապահովենք որակյալ կրթության բոլոր պայմանները»,- ընդգծեց նա։

Նա ընդգծեց` մեկ այլ թիրախ էլ լինելու է օտարերկրյա ուսանողների աճին նպաստելը։

Հայերեն العربية English

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը