Կարեն Անդրեասյանը խոստովանում է, որ նախարար դառնալուց հետո ոչ մի գիրք չի կարողացել կարդալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շատ է կարևորում գիրքն ու ընթերցանությունը: Բոլոր ժամանակներում գիրքը մեծ տեղ է զբաղեցրել իր կյանքում: Շատ է ափսոսում, որ իր այսօրվա զբաղվածությունը մի փոքր հեռացրել է գրքից, կարդալու ժամանակ գրեթե չի մնում: Նա դա համարում է այս շրջանի ամենամեծ կորուստներից մեկը:

«Նախարար դառնալուց հետո ոչ մի գիրք չեմ կարողացել կարդալ: Դա իմ ներկայիս կյանքի ամենամեծ կորուստներից է, սակայն մշտապես գիրքն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցրել: Կարդացածներից ինձ համար որպես առանձնահատուկ գիրք կնշեի Նոր Կտակարանը: Այն ես պարբերաբար վերընթերցում եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարար Անդրեասյանը:

Արդարադատության նախարարը խորհուրդ է տալիս կարդալ մի շարք գրքեր:

«Սոմերսեթ Մոեմի «Թատրոն»-ը կարելի է կարդալ հաճույքի համար, Յուվալ Նոյ Հարարիի «Մարդկության կարճ պատմություն»-ը միֆերից ազատվելու համար»,-նշեց նախարարը:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Այն գրքի մասին խոսելու, ընթերցանությունը կարևորելու լավ առիթ է: Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպում են իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնում թե՛ սեփական, թե՛ այլոց գրադարանները:

Հայերեն

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն

Հրազդան քաղաքում ջրանջատումներ են սպասվում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ