Մեծ Բրիտանիան դեսպանությունը Կիևից տեղափոխում է Լվով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխվում է Լվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳՆ-ից հորդորել են բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան, քանի դեռ հասանելի է կոմերցիոն տրանսպորտը: