«Զանգակ» հրատարակչությունը գրքի տոնը նշում է մի շարք նախաձեռնություններով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գիրք նվիրելու օրվա շրջանակում «Զանգակ» հրատարակչությունը մասնակցում է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որը մեկնարկեց փետրվարի 18-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրատարակչության հասարակայնության հետ կապերի մասնագետ Աելիտա Չիլինգարյանն ասաց՝ «Զանգակ»-ը ամենայն ուշադրությամբ և պատասխանատվությամբ է մոտենում Գիրք նվիրելու օրվան, որը նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, և միջոցառումներ կազմակերպում տարբեր նախասիրությունների տեր մարդկանց, տարբեր տարիքային խմբերի համար:

«Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացրել ենք ոչ միայն մանկական, մանկապատանեկան, այլև գեղարվեստական, թարգմանչական գրականություն, անցկացրել ենք «Կախարդին գումարած ագռավ» միջոցառումը, որի շրջանակում գրքից հատվածներ ենք ընթերցել երեխաների համար, փոքրիկները ծանոթացել են Ջերոնիմո մկնիկի հետ, որը նրանց պատմեց «Զանգակ»-ի նորությունների մասին ու երեխաներին փոքրիկ նվերներ բաժանեց»,-նշեց Չիլինգարյանն ու հավելեց, որ սպասված է «Ընծայագիրք» նախաձեռնությունը, որը կյանքի են կոչել դեռ դեկտեմբերից և այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում:

«Ընծայագիրք» նախաձեռնության շրջանակում նվիրում ենք՝ գրքեր բեսթսելերներ:, Հետաքրքրվածները մեր սոցիալական ցանցերում նայում են հուշումները, լուծում են հանելուկներն ու հասկանում, թե քաղաքի որ անկյունում և որ ժամին ինչ գիրք է թաքնված: Ժամանակին գնում են այդ վայր ու ստանում գիրքը: Այսօր, երբ գիրքը թաքցրել էինք Առնո Բաբաջանյանի արձանի մոտ և այն պետք է հայտնաբերվեր ժամը 13:30-ին, նկատեցինք, որ 12:00-ից արդեն այնտեղ մարդիկ են սպասում: 20 ընթերցող կար: Կողմնորոշվեցինք ու նոր հարցերի միջոցով ընտրեցինք հաղթողին»,-պատմեց Աելիտա Չիլինգարյանն ու հավելեց, որ հրատարակչությունն առաջիկայում կրկին հանդես կգա հետաքրքիր ծրագրերով:

Հայերեն العربية

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը