Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի դեսպան Կալին Վասիլև Անաստասովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախարարությունից, Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պատմական ամուր կապերն ու բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Բուլղարիայի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։ Վերջինս նշել է, որ ՏՏ ոլորտում Բուլղարիան ունի բավականին զարգացած էկոհամակարգ, միևնույն ժամանակ բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ կա: Այդ համատեքստում մասնագետների երկկողմ փոխանակումը փոխշահավետ կարող է լինել կողմերի համար:

Հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել, որ Բուլղարիայի փորձը օգտակար կլինի Հայաստանի համար էլեկտրոնային ծառայությունների բարելավման, փոստային ծառայության շահագործման, տիեզերական գործունեության ոլորտներում, ինչպես նաև ԵՄ ծրագրերի իրականացման գործում:

Զրուցակիցները կարևորել են նաև 2022 թվականին նախատեսված Հայաստանի և Բուլղարիայի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում Հայաստան-Բուլղարիա համատեղ նամականիշի թողարկումը: Անդրադարձել են նաև Երևանի ինժեներական քաղաքի և Բուլղարիայի գիտահետազոտական ընկերությունների միջև հնարավոր համագործակցությանը, համատեղ բիզնես և տեխնոլոգիական միջոցառումների իրականացման հնարավորություններին, կրթական-ստեղծագործական կենտրոնների և ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրերի հաջողված փորձի փոխանակմանը, թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ավարտին նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա բազմակողմ համագործակցությունը և հույս հայտնել դրա կայունության և շարունակականության վերաբերյալ:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից