Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության մասին հարցին

1 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշումից է սկսվելու, թե Հայաստանը ինչ քաղաքական ուղի և կառավարման ձև է ընտրելու։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անդրադառնալո՞ւ է Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության հարցին։

«Երաշխավորում եմ ձեզ, որ որևէ այլ մարմին չունի նման քաղաքական որոշում և առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը, որից հետո, իհարկե, չենք կարող Կառավարության, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի փոխարեն կայացնել որոշումներ, բայց, որ այստեղից է սկսելու, ես ձեզ դա երաշխավորում եմ»,- ընդգծեց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում