Սիլվա Հակոբյանն ու Արամեն նորովի են մեկնաբանել «Սեր ու կարոտ» սիրված երգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիլվա Հակոբյանն ու Արամեն երկրպագուներին են ներկայացրել «Սեր ու կարոտ» երգի յուրովի մեկնաբանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգիչների մատուցմամբ «Սեր ու կարոտ» ստեղծագործությունն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակը և գործիքավորողը Արա Թորոսյանն է, խոսքերը գրել է Անիտա Հախվերդյանը:

«Սեր ու կարոտ» երգը տարիներ առաջ սիրվեց և երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները զբաղեցրեց Արմինկայի և Արազ Դարեի կատարմամբ:

Հայերեն