Մշակույթ

Երգչուհի Մարիցա Թիլիքյանը «Գրան պրի» մրցանակի է արժանացել միջազգային մրցույթում

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Մարիցա Թիլիքյանը «Գրան պրի» մրցանակի է արժանացել միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Wielkopolski Bells-2022» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և ամփոփիչ գալա համերգին ներկայացրել է Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ-ից հայտնում են, որ Լեհաստանի Օստրով Վիելկոպոլսկ քաղաքի Երիտասարդական մշակութային կենտրոնում անցկացված մրցույթում Մարիցա Թիլիքյանն իր տարիքային խմբում արժանացել է «Գրան պրի» մրցանակին:

Ժյուրիի որոշմամբ՝ բոլոր մասնակիցների մեջ լինելով լավագույնը և տարբերվելով պրոֆեսիոնալ կատարմամբ՝ նա արժանացել է նաև «Սուպեր գրան պրի» մրցանակին:

Թիլիքյանը ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան է: Նա մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով գլխավոր մրցանակների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում