Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1075319.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։